«Բայց նրանք ուղեղ չունեն նույնիսկ, որ գոնե հասկանան՝ մի անգամ ծախվելով՝ ընկնում են ադրբեջանցիների կարթը». Ալեքսանդր Լապշին
Հրեական ծագմամբ հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայտնի քաղաքագետը հրաժարվել է կաշառքի դիմաց Հայաստանին քննադատելուց…
Սիրտս խառնում է ծախու քաղաքագետներից և լրագրողներից: Մի պահ թողնենք տարրական բարեվարքությունը: Բայց նրանք ուղեղ չունեն նույնիսկ, որ գոնե հասկանան, որ մի անգամ ծախվելով՝ նրանք ընկնում են ադրբեջանցիների կարթը: Ապագայում նրանց հանձնարարությունները չկատարելու առաջին իսկ փորձի դեպքում նրանք շանտաժի կենթարկեն, որ ինֆորմացիա կտարածեն տվյալ մարդու՝ իրենցից փող վերցնելու մասին:
Մեկնաբանություններում ես առաջարկեցի, որ քաղաքագետ Դիլյագինը, ով, ի դեպ, շատ կարգին մարդ է, կակնարկի «Московский комсомолец»-ին կամ «Lenta.ru»-ին: Գոնե ես հիշում եմ, որ դրանք բազում անգամներ են մերկացվել նման արարք կատարելու համար: Իսկ դուք ի՞նչ եք կարծում»:
Հիշեցնենք, որ ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դելյագինն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում նշել էր, որ ռուսական լրատվամիջոցներից մեկն իրենից գումարի դիմաց մեկնաբանություն է խնդրել հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ ադրբեջանամետ դիրքորոշում հայտնելու համար: Նա ասել էր, որ մոսկովյան լրատվամիջոցներից մեկը զանգել է և գումարի դիմաց մեկնաբանություն է ուզել առ այն, որ «Հայաստանը կոնֆլիկտ է հրահրել Ադրբեջանի հետ՝ թիրախավորելով վերջինիս նավթային ոլորտը»:
Պատրաստեց 168.am-ը