Բաժիններ՝

«Բոլորը գիտեն, թե ով է լավագույնը»․ «Բարսելոնան»՝ «Ոսկե գնդակի» մասին

«Բարսելոնան» արձագանքել է France Football-ի որոշմանը` 2020 թվականին «Ոսկե գնդակը» չշնորհելու մասին։

«Մենք հասկանում ենք. Բացի այդ, բոլորը գիտեն, թե ով է լավագույնը»,- գրել է ակումբը Twitter-ում:

Հաղորդագրությանը կցված է բլաուգրանայի հարձակվող Լիոնել Մեսսիի լուսանկարը՝ վեց Ոսկե գնդակներով:

Արգենտինացին մրցանակը շահել է 2009, 2010, 2011, 2012, 2015 և 2019 թվականներին:

Հիշեցնենք, որ France Football-ը հայտարարել է, որ 2020 թվականին չի շնորհվի «Ոսկե գնդակը»:

Ամսագիրը դա բացատրել է COVID-19 համաճարակի պատճառով առաջացած բացառիկ հանգամանքներով, որի պատճառով մրցանակի շնորհման արդար պայմաններ չկան:

1956-ին մրցանակը հիմնելուց ի վեր առաջին անգամ մրցանակ չի շնորհվի: 2010-2015 թվականներին մրցանակը ներկայացվել է ՖԻՖԱ-ի հովանու ներքո:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս