Կլյուվերտը չի լինի «Բարսելոնայի» մարզիչը
«Բարսելոնան» չի քննարկում Կիկո Սետյենի փոխարեն՝ Պատրիկ Կլյուվերտին գլխավոր մարզիչ նշանակելու տարբերակը, պնդում է Diario Sport-ը:
Բացառված է, որ նա կգլխավորի կատալոնական ակումբը մոտ ապագայում: Ավելի վաղ Mundo Deportivo-ի լրագրող Քրիստինա Կուբերոն հաղորդել էր Կլյուվերտի՝ «Բարսայի» մարզիչ լինելու հավանական տարբերակի մասին:
Փաստն այն է, որ 2014 թվականից Կլյուվերտը չի մարզվում, նա զբաղվում էր վարչական գործունեությամբ, ՊՍԺ-ի մարզական տնօրենն էր, իսկ այժմ նա «Բարսայի» ակադեմիայի տնօրենն է: Այնպես որ, ղեկավարությունում ոչ ոք չի էլ քննարկում այդ տարբերակը:
Կուբերոն հայտարարել է, որ թիմում ցանկանում են Կլյուվերտին տեսնել՝ որպես մարզիչ «Բարսելոնայի» հանդերձարանում, բայց Diario Sport-ը գրում է, որ դա ճիշտ չէ:
Միևնույն ժամանակ՝ նշվում է, որ կատալոնական ակումբը քննարկում է մարզչի պաշտոնի համար տարբեր թեկնածուներ, օրինակ՝ Լորան Բլանը:
Նշենք, որ Բլանը «Բարսելոնայի» կազմում խաղացել է 1996-1997 թվականներին: Նա 2016-ին թոշակի անցավ՝ որպես ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ և այդ ժամանակվանից ի վեր եղել է առանց ակումբի:
Սիրարփի Աղաբաբյան