Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվողների թիվը նվազել է, ինքնամեկուսացածների թիվը` ավելացել
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվողների թիվը նվազել է, ինքնամեկուսացածների թիվը՝ ավելացել: Հուլիսի 21-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում Շիրակի մարզի 55 հիվանդ է բուժվում կորոնավիրուից։
Մարտի 1ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6 628 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5 274 նմուշառման հետազոտություն, հուլիսի 20-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28 նոր դեպք։
Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1 007 քաղաքացի, նրանցից 301-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։
Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 415 բնակիչ։
47 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 31 դեպք: