Ճապոնիան համավարակի պատճառով կոչ է արել հրաժարվելու ևս 17 երկրներ ուղևորություններից
Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են այն պետությունների ցանկը, ուր քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել կորոնավիրուսի համավակակի պատճառով՝ ցանկում ներառելով եւս 17 երկրներ: Այդ մասին հուլիսի 21-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին:
«Վտանգի երրորդ (չորսից) մակարդակ է տրվել 17 երկրների, դրանց ընդհանուր թիվը հասել է 146-ի»,- ասել է գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ պետությունների նոր ցանկում այլոց թվում ներառված են Ուզբեկստանը, Նեպալը եւ Վենեսուելան:
Ավելի վաղ Ճապոնիան արգելել է մոտքը 129 երկրների քաղաքացիներ համար, ներառյալ ԱՄՆ-ը, Եվրամիության եւ Հարավ – արեւելյան Ասիայի պետությունները, Չինաստանը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Բելառրուսը, Ուկրաինան: Ըստ որում Ճապոնիան եւ Վիետնամն արդեն մասնակիորեն վերականգնել են ավիացիոն հաղորդակցությունը:
Մոտեգին նաեւ նշել է, որ ուղեւորությունները վերսկսելու հարցը քննարկվում է Ավստրալիայի, Թաիլանդի եւ Նոր Զելանդիայի իշխանությունների հետ: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել է 26,5 հազարը:
Մահացու վախճանների քանակը կազմում է 1 001: Ընդամենը երկրում առողջացել է շուրջ 20 հազար մարդ: Ըստ որում 47 հիվանդ մնում է ծանր վիճակում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: Համավարկն սկսվելուց ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակվել է շուրջ 14,5 միլիոն մարդ, ավելի քան 606 հազարը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: