Բաժիններ՝

Իտալիայի ոստիկանությունը սուրճի հատիկների մեջ թաքցրած կոկաին է հայտնաբերել

Միլանի ոստիկանությունը թմրանյութեր է հայտնաբերել է կոլումբիական սուրճի փոխադրաբեռում: Ինչպես հաղորդվում է ոստիկանության Facebook-յան էջում, չորագործները բաց են արել շուրջ 500 սուրճի հատիկներ, դրանք լցրել կոկաինով եւ սոսնձել շագանակագույն կպչուն ժապավենով: Ընդամենն այդ ձեւով նրանք փորձել են ծանրոցի մեջ ներմուծել մոտավորապես 150 գրամ թմրանյութ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ բեռը ոստիկանության կասկածանքն է հարուցել ստացողի անվան պատճառով՝ «Սանտինո դ՛Անտոնիո». դա մաֆիայի պարագլուխն է Քիանու Ռիվզի մասնակցությամբ «Ջոն ՈՒիք 2» հոլիվուդյան մարտաֆիլմից: Ոստիկանները ծանրոցը հետեւել են մինչեւ նշանավայր՝ Ֆլորենցիայի ծխախոտի խանութ, եւ տեղում ձերբակալել 50-ամյա ստացողին: Նման դեպք տեղի է ունեցել 2019 թվականին, երբ Իտալիայի ոստիկանությունը 644 կիլոգրամ կոկաին է հայտնաբերել Հոնդուրասից ուղարկված սուրճի պարկերի մեջ: Այս դեպքում թմրանյութը պարզապես թաքցված է եղել պարկերում, այլ ոչ թե քողարկվել հատիկների մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս