Առցանց Օլիմպիադայի համար Հայաստանի թիմերի կազմերը հայտնի են
Հայաստանի շախմատի ֆեդերացիան հրապարակում է առցանց Օլիմպիադային մասնակցող հավաքականի կազմը: Տղամարդկանց թիմի կազմում ընդգրկված են Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, պահեստայիններն են Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչն է Արշակ Պետրոսյանը: Կանանց թիմում կլինեն Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան:
Մինչև 20 տարեկանների ընտրանու կազմում իրենց ուժերը կփորձեն Հայկ Մարտիրոսյանն ու Աննա Սարգսյանը: Պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:
Թիմերը բաղկացած են 6 հիմնական և 6 պահեստային շախմատիստներից: Հիմնական կազմում պետք է լինեն 2 տղամարդ, 2 կին, 1 մինչև 20 տարեկան պատանի և 1 մինչև 20 տարեկան աղջիկ:
Օլիմպիադան կանցկացվի հուլիսի 22-30-ը: