Վթար Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին. տուժած վարորդի վիճակը ծանր է

Հուլիսի 18-ին, ժամը 21։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա գազի արտահոսք:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է՝ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Աշոտ Ք․, ծնված 1987 թ․) և «Mitsubishi» (վարորդ՝ Խաչատուր Գ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Խաչատուր Գ․-ն տեղի ուժերով տեղափոխվել է Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս