Ինչպես կասի «պախանը»

«ՀՀԿ շարքերում կան անկախական գործիչներ, ովքեր դեռ մինչև ԽՍՀՄ փլուզումն են պայքարել հանուն Հայաստանի անկախության, կան երիտասարդ գործիչներ, ովքեր բավական լիբերալ հայացքների տեր են, այնպես որ, այդ կուսակցության անդամների առնվազն կեսը քաջ գիտակցում է, թե ինչ խնդիրներ է առաջացնում այս արձանագրությունը»,-  պատասխանելով 168.am-ի հարցին` արդյո՞ք ՀՀԿ խմբակցության անդամները չե՞ն գիտակցում այն վտանգները, որ պարունակում է «ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման մասին» արձանագրությունը, ասաց ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը:

Նաև հավելեց. «Բայց քանի որ մենք գիտենք, թե ինչպես են ձևավորվում իշխանական կուսակցությանների խմբակցությունները, և ինչ պայմաններով են մարդիկ մտնում խմբակցություն, դրա համար էլ գիտենք, թե ինչպես են քվեարկում՝ ինչպես կասի «պախանը»:

Ալեքսանդր Արզումանյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս