ԵԽԽՎ նախագահ Ռիկ Դեմսը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ռիկ Դեմսը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին: Այդ մասին հայտնում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում.
Հարգելի պարոն Մարուքյան,
Շնորհակալ եմ հուլիսի 14-ին Ձեր կողմից ուղարկված նամակի համար, որում դուք ինձ տեղեկացնում եք վերջերս տեղի ունեցած լուրջ միջադեպերի և հրադադարի ռեժիմի խախտման մասին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին:
Այս հարցը նույնպես ԵԽԽ Վեհաժողովի համապատասխան հանձնաժողովների ուշադրության կենտրոնում է, և ես վստահ եմ, որ նրանք հետևում են իրավիճակին:
Ես հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հրահրել և սրացնել լարվածությունը և խրախուսել նրանց շարունակել աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գտնել հակամարտության խաղաղ լուծումներ և ապահովել քաղաքացիական անձանց անվտանգությունը:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ` Ռիկ Դեմսը պատասխանել է ԼՀ խմբակցության նամակին: Հարգելի պարոն…
Gepostet von Edmon Marukyan am Samstag, 18. Juli 2020