«Որ մի հատ կրակոց ա լինում, մարդու ներվերի վրա ազդում ա»․ Այգեպարի բնակիչ

Հրաչիկ Խաչատրյանն Այգեպարի բնակիչ է, կրակոցների ժամանակ անգամ իր տունը չի լքում, ասում է՝ իր ծննդավայրն է, ուղղակի կրակոցների ժամանակ ժամանակավորապես պատսպարվում են ապաստարաններում:

«Եթե խաղաղ ա, մենք միշտ էլ լավ ենք, բայց որ մի հատ կրակոց ա լինում, մարդու ներվերի վրա ազդում ա, էլի: Մենք ֆիզիկապես չենք վախում, ուղղակի հոգեպես ներվայնանում ենք»:

Հարցին, թե իր տունը վնասվե՞լ է, Խաչատրյանը պատասխանեց.

«Մեր տան պատուհաններն են ջարդվել միայն: 90-ականներին որ դիմացել ենք, հիմա էլ կդիմանանք»:

Տեսանյութեր

Լրահոս