Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում. այն, որ իրավիճակը սահմանին լարված է, և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում. ՀՀ ՊՆ

Վաղ առավոտից հակառակորդը հերթական ապատեղեկատվությունն է տարածում: Հաղորդագրությունը, թե իրավիճակը սահմանին լարված է, և հայկական կողմը կորուստներ ունի, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն:

Հարգելի քաղաքացիներ, այդ հաղորդագրության հետ Պաշտպանության նախարարությունը որևէ կապ չունի, դա հակառակորդի հերթական, կեղծ ապատեղեկատվությունն է:

Եղեք ուշադիր, մի տրվեք հակառակորդի սադրանքներին:

Տեսանյութեր

Լրահոս