«Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքները ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը». Արմեն Աշոտյան
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է հայաստանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող վերջին իրադարձություններին.
«Մենք խորապես մտահոգված ենք հայաստանա-ադրբեջանական սահմանի վերջին էսկալացիայի կապակցությամբ։ Այս հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակներում։
Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները` հետագա զոհերից խուսափելու համար՝ հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում»։
Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված Հիմնարար սկզբունքները ներառում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր պաշտոնական թվիտերյան էջում անդրադարձել է հայաստանա-ադրբեջանական սահմանին տեղի…
Gepostet von Armen Ashotyan am Donnerstag, 16. Juli 2020