Ոստիկանությունը գործ է հարուցել Ռոնալդուի 10-ամյա որդու դեմ
Ոստիկանությունը գործ է հարուցել «Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի 10-ամյա որդու դեմ, գրում է The Sun-ը:
Աղբյուրի համաձայն, Կրիշտիանու կրտսերը ինքնուրույն ղեկավարել է ռեակտիվ դահուկը, իսկ նրա մորաքույր Էլման նկարահանել է դա տեսանյութով և տեղադրել Instagram-ում: Երկուշաբթի գրառումը ջնջվել է, բայց մինչ այդ այն հրապարակել են ինչպես Ռոնալդուն, այնպես էլ վերջինիս մայրը՝ Դոլորեսը:
Տեսանյութը նկարահանվել է շաբաթ օրը՝ Մադեյրայի հարավում, որտեղ Ռոնալդուի որդին հանգստանում է հարազատների հետ, գրում է պորտուգալական մամուլը:
Ոստիկանության խոսնակը հաստատել է, որ հետաքննություն է սկսվել այս դրվագի կապակցությամբ: Սկուտերի օգտագործման համար անհրաժեշտ է հատուկ վկայագիր: Բացի այդ, միայն մեծահասակները կարող են դա անել:
Պորտուգալիայի օրենսդրության համաձայն՝ այդպիսի խախտման համար ֆիզիկական անձանց համար սահմանվում է տուգանք՝ 268-2,688 ֆունտ ստեռլինգ: Պատիժը կարող է հասնել մինչև 10.750 ֆունտ մարդու կամ իրավաբանական անձանց խմբերի համար:
Սիրարփի Աղաբաբյան