Ադրբեջանական ուժերը, տապալվելով, փորձել են հերթական անգամ իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակիչներից. Արծրուն Հովհաննիսյան

Մոտ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են իրենց հարձակողական գործողությունները, որոնց մասին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր. այս մասին Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում,  հայտարարեց ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:

«Կեսգիշերից հետո ադրբեջանական զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների, ինչպես իրենց կողմից նշվեց, «փառապանծ» Յաշմայի զորախմբի անունը, 100 զինծառայող հրետանային  խոշոր տրամաչափի զինատեսակների, մասնավորապես, հրետանու կրակի աջակցության տալ փորձել են հարձակվել մեր «Անվախ» դիրքի ուղղությամբ, բայց մեր դիրքի տղաների գրագետ և հերոսական գործողությունների արդյունքում հետ են շպրտվել՝ թողնելով զգալի կորուստներ: Այդ ընթացքում կորցրել են նաև որոշակի տեխնիկա, զրահատեխնիկա և այլն»,- նշեց նա՝ հավելելով, որ առավոտյան Ադրբեջանն ընդունեց իրենց կորուստները, բայց այս պահի դրությամբ կոնկրետացված չէ, թե քանի զինծառայողի մասին է խոսքը, և ովքեր են:

Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ, դրանից հետո ադրբեջանական ուժերը, տապալվելով, փորձել են հերթական անգամ իրենց վրեժը լուծել հայ խաղաղ բնակիչներից և Տավուշի գյուղերի ուղղությամբ շարունակել են հրետակոծությունը:

 

Տեսանյութեր

Լրահոս