Պետական պաշտոնյաները պետք է հայտարարգրեն իրենց ծախսերը, նրանց բանկային շարժերը հասանելի կլինեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Կառավարության նոր նախագծով առաջարկվում է, որ պետական պաշտոնյաներն իրենց եկամուտները հայտարարագրելուց զատ՝ պետք է հայտարարագրեն նաև իրենց ծախսերը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գնահատմամբ՝ այս փոփոխության արդյունքում կունենանք աշխարհում ամենաառաջադեմ հայտարարագրման համակարգը, որը կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից կունենա մեծ կարևորություն:

«Որոշակի կոնկրետ ծախսերի դեպքում, որոնք սպառիչ թվարկված են նախագծով, անձը պարտականություն է կրում  այն հայտարարագրելու, եթե այդպիսի ծախսի միանվագ արժեքը գերազանցում է 1 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ հաշվետու ժամանակահատվածում նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է  2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Այդ ծախսերի թվին են դասվում, օրինակ, հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսերը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության, ուսման կամ այլ վճարվող դասընթացների համար, գոյւղատնտեական գործունեության իրականացման նպատակով կատարված ծախսերը և այլն»,- կառավարության նիստում  ասաց Ռուստամ Բադասյանը:

Նախագծով առաջարկվում է նաև նվազեցնել օրենքով սահմանված թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոնի փոխարեն՝ սահմանելով 4 միլիոն ՀՀ դրամ կամ դրան համարժեք արժույթ:

Կընդլայնվի նաև հայտարարատուների շրջանակը: Հայտարարագրման պարտականություն կունենան նաև համայնքների աշխատակազմերի քարտուղարները, 15.000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների ավագանիների անդամները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս