Կառավարությունը թույլատրեց ոստիկանությանը գաղտնի ընթացակարգով գնում կատարել
Կառավարությունն այսօր իր համաձայնությունը տվեց, որպեսզի ոստիկանությունը կազմակերպի գաղտնի մրցույթով գնման գործընթաց՝ ոստիկանության զորքերի համար ճաշարանային սննդի մատակարարման ծառայություններ ձեռք բերելու համար:
Նույն նախագծով ոստիկանությանը թույլատրվեց 5 տարի ժամկետով անհատույց օգտագործել Դավթաշեն 2-րդ թաղամասի և Ծովակալ Իսակովի 25 հասցեում տեղակայված զորամասերից որոշակի տարածքներ և դրանք տրամադրել փակ գաղտնի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը՝ ճաշարանային սննդի մատուցման աշխատանքներն այդ տարածքներում իրականացնելու համար:
«Սա, ըստ էության, Պաշտպանության նախարարությունից հետո էդ պրոցեսը շարունակվում է նաև այլ նախարարություններով, և սա սննդի ծառայությունների արտապատվիրակման պրակտիկան է, որը պետք է արձանագրել, որ արդարացնում է իրեն, ինչը չի նշանակում, թե անթերի է, բայց արդարացնում է իրեն: Եվ որպեսզի էդ համակարգն ինստիտուցիոնալ ամբողջական կայանա, մենք պետք ա շարունակենք լավարկել այն բոլոր շերտերում և բոլոր ուղղություններով: Եվ հիմա ոստիկանությունը նույնպես քայլ է անում այդ ուղղությամբ, որը, կարծում եմ՝ շատ կարևոր է»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում