«Բժշկական հաստատություններում հաճախ անօրինական գումարներ են պահանջում»

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի խոսքով` Առողջապահության նախարարությանը մտահոգող հիմնական խնդիրներից մեկը բժշկական օգնության որակն ու անվճար բուժօգնության տրամադրումն են: «Ցավոք սրտի, այսօր մեր ազգաբնակչությունն իրազեկ չէ այն խնդիրերին, որոնց համաձայն՝ պետք է ստանան անվճար բուժօգնություն: Սա հանգեցնում է նրան, որ բժշկական հաստատություններում նրանցից հաճախ անօրինական գումարներ են պահանջում»,- նշեց նախարարը: Ըստ նրա՝ խնդիրը հիմնականում  առաջանում է այն պատճառով, որ ԱՆ-ն չունի բժշկական օգնության  որակի վերահսկողության  մեխանիզմներ ու  գնահատման կոնկրետ չափանիշներ:

Դերենիկ Դումանյանը նշեց, որ որակի խնդիրները լուծում կստանան, երբ հիվանդ-բուժհիմնարկ հարաբերությունները լինեն պայմանագրային:

 

Տեսանյութեր

Լրահոս