«Տրամաբանական կլիներ այդ օրը նրա՝ դահլիճում լինելը»

Այս շաբաթ ԱԺ քառօրյա նիստի ամենասկանդալային իրադարձությունը ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրի քննարկումն էր:

Այս քննարկմանը գրեթե հավասար հետաքրքրություն կար նաև այն հարցի առնչությամբ, թե ինչո՞ւ այդ կարևոր հարցի քննարկման ժամանակ Հանրապետությունում չէ Վարդան Օսկանյանի կուսակցության ղեկավարը` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԲՀԿ քաղխորհուրդն իր տարածած հայտարարության մեջ հավաստիացումներ էր տվել, թե կանգնած են Վ. Օսկանյանի կողքին:

Այսօր ԱԺ ճեպազրույցում` պատասխանել են հարցին, թե անհրաժե՞շտ էր արդյոք Գագիկ Ծառուկյանի ներկայությունը խորհրդարանում այս օրերին, թե՞ ոչ, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ես կլինեի անպայման: Չեմ կարող ասել` ինչու չի եղել, բայց եթե ոչինչ չի խանգարել, պետք է լիներ: Սա բարոյական հարց է»:

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն էլ պատասխանեց. «Չեմ կարող ասել Ծառուկյանի բացակայության պատճառները, գնահատական չեմ կարող տալ: Տրամաբանական կլիներ այդ օրը նրա՝ դահլիճում լինելը»:

Կարդացեք նաև

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս