Բաժիններ՝

Մանուէլ Պետրոսյանը՝ Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթող

Ջերմուկում շարունակվում է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը։ Այսօր կայացավ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Մրցաշարի միանձնյա առաջատար Մանուէլ Պետրոսյանը տոնեց հերթական հաղթանակը և, մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ անհասաելի դառնալով մրցակիցների համար, հռչակվեց մրցաշարի հաղթող։
Հայկ Մարտիրոսյանը 5,5 միավորով գտնվում 2-րդ հորիզոնականում, իսկ Շանթ Սարգսյանը 5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Մրցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով: Մրցաշարը ՖԻԴԵ-ի 10-րդ կարգի է` միջազգային գրոսմայստերի նորմայով (միջին վարկանիշը` 2499.4): Կիրառվում է Ֆիշերի ժամակարգը. 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 15 րոպե՝ մինչև խաղի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից: Մրցանակային ֆոնդը կազմում է 3000 ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս