Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է գեներալ-մայորի մահը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քերեմ Վելիևն այսօր լրագրողների հետ զրույցում հաստատել է Ադրբեջանի ԶՈւ գոներալ-մայոր Փոլադ Հաշիմովի (Polad Həşimov) սպանության մասին լուրը: Նրա փոխանցմամբ՝ Հաշիմովը սպանվել է այսօր կեսօրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ադրբեջանական սոցկայքերում տեղեկություններ էին տարածվել գեներալ-մայորի և մեկ այլ գնդապետ Իլգար Միրզեևի սպանության մասին:

Ըստ «Ռազմինֆոյի» դիտարկումների՝ Փոլադ Հաշիմովը 3-րդ կորպուսի շտաբի պետն էր, իսկ Իլգար Միրզեևը` նույն կորպուսի հրետանու պետը:

Տեսանյութեր

Լրահոս