Բաժիններ՝

ԵՄ-ի և Հյուսիսային Աֆրիկայի երկրները քննարկել են անօրինական միգրացիայի դեմ պայքարը

Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մալթայի եւ Իսպանիայի ներքին գործերի նախարարները, ինչպես նաեւ պրոֆիլային եվրակոմիսարները Ալժիրից, Լիբիայից, Մավրիտանիայից, Մարոկկոյից եւ Թունիսից ժամանած իրենց պաշտոնակիցների հետ քննարկել են «փոխադարձ պարտավորությունների ամրապնդումը՝ միգրանտների անօրինական փոխադրումը կանխելու եւ դրա դեմ պայքարի հարցում»:

Այդ մասին ասվում է Իտալիայի գերատեսչության հաղորդագրության մեջ: Հանդիպումը, որն անցկացրել է իտալական կողմը, տեսախորհրդաժողովի ձեւաչափով տեղի է ունեցել Տրիեստ հյուսիսային քաղաքից:

«Մասնակիցներն ընդգծել են, որ մարդկային տառապանքների նվազումը, խոցելի բնակչության շահագործման դեմ պայքարը եւ մարդկանց զոհվելը ծովում ու ցամաքում մնում են իրենց ընդհանուր բարոյական պարտքը եւ բոլորի ընդհանուր խնդիրը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախարարները նշել են աջակցությունը իրավապահ եւ սահմանապահ մարմիններին, որոնք զբաղվում են ծովում եւ ցամաքում փրկարարական աշխատանքներով եւ միգրանտների փոխադրմամբ զբաղվող հանցավոր կազմակերպությունների ոչնչացմամբ: Տեսախորհրդաժողովի մասնակիցները պարտավորվել են շարունակել աֆրիկացի պաշտոնակիցների հետ երկխոսությունը՝ որոշելու համար միգրանտների դեմ պայքարում համագործակցության ապագա ուղղությունները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս