Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն պետք է «ավելի գլոբալ» դաշինք դառնա Չինաստանի դերի ուժեղացման ֆոնին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն աշխարհում Չինաստանի դերի ուժեղացման լույսով պետք է ավելի ակտիվ համագործակցի այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորմանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է հուլիսի 13-ին:

«Ինչ վերաբերում է Չինաստանի նկատամամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշմանն, ապա անհրաժեշտ է տարբերել ռազմական ներկայությունը եւ քաղաքական նախաձեռնությունները: Ես հանդես եմ գալիս նոր, «խելացի» համաշխարհային-քաղաքական մոտեցման՝ ավելի գլոբալ ՆԱՏՕ-ի օգտին»,- ասել է Մտոլտենբերգը: «Ուժերի գլոբալ հավասարակշռությունը տեղաշարժվում է, եւ մենք պետք է պահպանենք մեր տեխնոլոգիական առավելությունը»,- ասել է նա՝ նշելով, որ Չինասանն այժմ գտնվում է այն բանի ճանապարհին, որպեսզի դառնա առաջատար, մասնավորապես, արհեստական ինտելեկտի բնագավառում: Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ քննադատության է ենթարկել Հոնկոնգում Պեկինի գործողությունները, այն է՝ ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության ապահովման մասին օրենքի ընդունումը:

«Չինաստանը դրանով իսկ ցուցադրում է, որ չի բաժանում արժեքների մասին մեր պատկերացումները»,- գտնում է նա: Նրա կարծիքով՝ նոր օրենքը «խախտում է» «մեկ երկիր՝ երկու համակարգ» նոր օերենքի «գաղափարը»: Միեւնույն ժամանակ Ստոլտենբերգն ընդգծել է, որ «Չինաստանը նոր հակառակորդ չէ ՆԱՏՕ-ի համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս