ՌԴ ԱԳՆ-ն պատրաստ է իր կողմից անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի արտգործնախարարությունը լուրջ անհանգստություն է հայտնում հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին իրադրության կտրուկ սրման կապակցությամբ։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ տարած հայտարարությունում։
«Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։ Կան զոհեր և վիրավորներ։ Ցավակցություններ ենք հայտնում հարազատներին և մտերիմ մարդկանց։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը ։ ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։