Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը
Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է մարզել Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմը: Այս մասին գրում է Bild-ը: Ըստ պարբերականի, Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականը գլխավորելու մտքով, գերմանական ֆեդերացիան ևս նման ցանկություն ունի:
Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, թե առաջիկա 4 տարին կմնա «Լիվերպուլում» և միայն մեկ տարի հանգստից հետո կարող է նորից վերադառնալ մարզչական աշխատանքի: