Վթար` Բարեկամության հրապարակի էստակադայի տակ

Հուլիսի 12-ին, ժամը 19։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան փողոցում՝ Բարեկամության հրապարակի էստակադայի տակ, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Սերգեյ Մ․, ծնված 1999 թ․), «Nissan Tiida» (վարորդ՝ Սևակ Թ․, ծնված 1990 թ․) և «Opel Astra G» (վարորդ՝ Երվանդ Վ․, ծնված 1982 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։

Փրկարարները հոսանաքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Տեսանյութեր

Լրահոս