«Հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված եղել, ուզել են վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել». Փաշինյանը՝ Տոնոյանին

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետին ներկայացրեց երեկ Տավուշի մարզում ադրբեջանցիների սադրիչ գործողությունների ընդհանուր պատկերը և հայկական կողմի պատասխանը:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ ադրբեջանական կողմից զինվորները մեքենայով եկել են հայկական սահմանին մոտ, որից հետո հայ զինվորները դրա մասին տեղեկացրել են իրենց վերադասին, որից էլ հանձնարարություն են ստացել՝ նրանց կոչ անել լքել տարածքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանցի զինվորները, հնարավոր է՝ մոլորվել են։ Հայ զինվորների հորդորից հետո հակառակորդը լքել է տարածքը, սակայն այնտեղ թողել են «Ուազ» մեքենան և սկսել են կրակել դիրքերի ուղղությամբ։
Լսելով Պաշտպանության նախարարի ներկայացրած մանրամասն տեղեկատվությունը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.
«Այսինքն՝ տպավորություն է, որ հնարավոր է, որ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, և հետո, չգիտես ինչո՞ւ, մեր զինվորների զգուշացումից հետո մեքենան թողել ու հեռացել են։ Հնարավո՞ր է՝ այդ մեքենայի հետ է կապված եղել, ուզել են վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել»։

Դավիթ Տոնոյանի դեմքն ակնհայտորեն տարակուսեց Փաշինյանի հարցից և նա պատասխանելով՝ նշեց, որ եթե թշնամին նման ցանկություն ունենար, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր:
«Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս