Բաժիններ՝

Ճապոնիայում հեղեղների և սողանքների զոհերի թիվը հասել է 72-ի

Առնվազն 72 մարդ է զոհվել Ճապոնիայում, որի ընդարձակ տարածքներում շարունակվում են սաստիկ տեղատարփ անձրեւները, որոնք հանգեցրել են հեղեղումների, սողանքների եւ ընդգրկուն ավերումների: Այդ մասին հաղորդել է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը: Նշվում է, որ եւս առնվազն 13 մարդ համարվում է անհայտ կորած:

Տարերքի հիմնական հարվածը բաժին է  ընկել Կումամոտոյի հարավ – արեւմտյան պրեֆեկտուրային. այնտեղ զոհվել է առավազն 64 մարդ: Տարերային աղետի գոտում շարունակվում են որոնողական-փրկարարական աշխատանքները, որոնց միացել են երկրի Ինքնապաշտպանության ուժերի ավելի քան 20 հազար զինվորներ: Վերջին տվյալներով՝ տեղատարափ անձրեւների հարուցած սողանքների եւ հեղեղումների հետեւանքով Ճապոնիայի հարավ – արեւմուտքում վնասվել է ավելի քան 14 հազար տուն:

Տեղի օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ Ճապոնիայի տարածքում անձրեւային ճակատը շարունակում է շարժվել դեպի արեւելք, իսկ առատ տեղումները կշարունակվեն առանվազն մինչեւ հուլիսի14-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս