Փրկարարները կանխել են 23 և 42 տարեկան քաղաքացիների ինքնասպանության փորձը Հաղթանակի կամրջից
Հուլիսի 11-ին, ժամը 19։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Ռազմիկ Պ․-ի (ծնված 1997 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։
Հուլիսի 11-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել ՝ նետվելով «Հաղթանակ» կամրջից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։
Փրկարարների, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգչի և ոստիկանության համատեղ ուժերով կանխվել է Արթուր Ի․-ի (ծնված 1978 թ․) ինքնասպանության փորձը․ քաղաքացին տեղափոխել է ոստիկանության Կենտրոնականի բաժին։