Բաժիններ՝

«Լոռի»-«Արարատ» հանդիպումը չի կայանա

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի «Լոռի»-«Արարատ» հանդիպումը չի կայանա: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Հաշվի առնելով, որ «Լոռի» թիմի դարպասապահ Վարդան Շահատունու COVID-19 թեստը դրական պատասխան է տվել, իսկ մի քանի ֆուտբոլիստներ ունեն ջերմություն և հիվանդ են թոքաբորբով, ինչպես նաև «Արարատի» գրությունն առ այն, որ ակումբը ևս անհրաժեշտ է համարում չեղարկել վերջին տուրի հանդիպումը, որը մարզական տեսանկյունից որևէ նշանակություն չունի, ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը, կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, որոշում է կայացրել չեղարկել «Լոռի»-«Արարատ» հանդիպումը և երկու թիմերին էլ միավոր չշնորհել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս