Բաժիններ՝

Կալիֆոռնիայի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել Google-ի նկատմամբ. Politico

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները հակամենաշնորհային հետաքննություն են սկսել Google ընկերության նկատմամբ: Այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Թերթի տվյալներով՝ քննչական միջոցառումներն առանչություն չունեն այն հետաքննության հետ, որը Google-ի նկատմամբ սկսվել է 2019 թվականի սեպտեմբերին ԱՄՆ-ի 48 նահանգների, մայրաքաղաքի Կոլումբիայի օկրուգի եւ Պուերտո Ռիկոյի դատախազներից կազմված հանձնախմբի կողմից:

Այդ նախաձեռնությանը Կալիֆոռնիան, ինչպես նաեւ Ալաբաման, այդպես էլ չեն միացել: Ինչպես գրում է Politico-ն, առայժմ պարզ չէ, թե կորպորացիայի գործունեության հատկապես ինչ ասպեկտներ են հարուցել Կալիֆոռնիայի իշխանությունների կասկածները:

Հունիսի վերջին թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունն, ինչպես սպասվում է, մի քանի ամսվա ընթացքում հայց կհարուցի Google-ի նկատմամբ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ ընկերությանը մեղադում են Համացանցում որոնման եւ գովազդի որլորտներում հակամենաշնորհային օրդենսդրության խախտման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս