«Խնդիր ենք տեսնում, որ մեր խմբակցության մանդատով, մեր նկատմամբ իրականացնում են հակաքարոզչություն». Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանի մանդատի մասին

Այսօր խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության մեկ մանդատը վերականգնելու վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած խմբակցության դիմումի մերժմանը:

Պատգամավորը հույս հայտնեց, որ որպես խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություն՝ իրենց իրավունքը կվերականգնվի:

«Մենք խնդիր ենք տեսնում, որ մեր խմբակցության մանդատով կարող են իրականացնել այլ քաղաքական գործունեություն, ստեղծել այլ քաղաքական նախաձեռնություն,  մեր խմբակցության նկատմամբ իրականացնել հակաքարոզչություն: Մենք առաջիկայում  կդիմենք բողոքարկման ընթացակարգերին և մանրամասների մասին կհայտնենք»,- հայտնեց պատգամավորը:

Ըստ նրա՝ չեն կարող թույլ տալ, որպեսզի խորհրդարանում լինեն սուբյեկտներ, քանի որ 2015-ից հետո խորհրդարանում միայն խմբակցությունն է  սուբյեկտ, իսկ անկախ պատգամավոր սուբյեկտ չկա:

Անդրադառնալով Արման Բաբաջանյանի այն պնդումներին, որ իր մանդատը ոչ թե ԼՀԿ-ինն է, այլ ժողովրդինը, Անի Սամսոնյանն ասաց, որ  Բաբաջանյանն ընտրվել է համամասնական, ոչ թե ռեյտինգային ցուցակով, ավելին՝ ամենաքիչ ձայներ ստացած պատգամավորն է:

Հարցին՝ ինչո՞ւ էր  Արման Բաբաջանյանն ընդգրկվել իրենց  ցուցակում, Անի Սամսոնյանը պատասխանեց, թե Բաբաջայանն իրեն համարել է ԼՀԿ համակիր, բայց հասկացել են, որ համակիր լինելը պարզապես շղարշ է եղել:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս