ԿԸՀ-ն քննում է Արման Բաբաջանյանի մանդատի հարցը

«ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կողմից հունիսի 22-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով էր ներկայացվել դիմում. ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ԿԸՀ էր դիմել վերականգնելու խմբակցության 18 մանդատներից 1-ը, որ պակասել էր Արման Բաբաջանյանի՝ խմբակցությունից դուրս գալուց հետո:

Այսօր դիմումի քննության նիստի սկզբում ԿԸՀ նախագահը ներկայացրեց դիմումի բովանդակությունը, որի վերաբերյալ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել էր. «Մեր կողմից ներկայացվել են իրավական հիմնավորումներ առ այն, որ ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջն է խորհրդարանում 1/3-ից ոչ պակաս ընդդիմության առկայությունը, իսկ ԱԺ կանոնակարգի վերլուծությունն ուղղակիորեն վկայում է այն մասին, որ ընդդիմադիր կարող է համարվել բացառապես մեկ սուբյեկտ՝ խմբակցությունը»։

Դիմումատուի՝ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխարեն, նիստին ներկա էր ԼՀ կուսակցությունից Դավիթ Խաժակյանը. նա ներկայացրեց համապատասխան լիազորագիր:

 

Տեսանյութեր

Լրահոս