Բաժիններ՝

Սիրիան և Իրանը ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Սիրիան եւ Իրանը հուլիսի 8-ին ստորագրել են ռազմական բնագավառում համագործակցության համապարփակ համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Ալի Աբդալա Այուբը եւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ստորագրել են «ռազմական համագործակցության համապարփակ պայմանագիր»: Համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է կապերի ամրապնդում ռազմական բնագավառում, անվտանգության ոլորտում եւ կողմերի միջեւ մշտական համակարգման ուժեղացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս