Բաժիններ՝

Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվը գերազանցել է 2,6 հազարը

Լաոսում դենգե տենդով վարակվածների թիվն ավելացել է 54-ով եւ գերազանցել 2,6 հազարը: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը:

Գործակալության հաղորդագրության համաձայն, երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 618, եւս ութ մարդ մահացել է հիվանդությունից: Առավել մեծ թվով դեպքեր գրանցվել են Լաոսի մայրաքաղաք Վիենտիանում՝ 606, վարակման եւս 331 եւ 321 դեպքեր հայտնաբերվել են Բոլիկխամսայ եւ Վիենտիան նահանգներում՝ համապատասխանաբար:

Դենգե տենդը վտանգավոր վիրուսային հիվանդություն է, որը տարածված է մերձարեւադարձային եւ արեւադարձային կլիմա ունեցող տարածաշրջաններում: Դենգ տենդի հիմնական փոխանցողները Aedes aegypti մոծակներն են: Տարածիչի բացակայության պայմաններում հիվանդ մարդը վտանգ չի ներկայացնում: Հիվանդության ախտանշաններն են՝ բարձր ջերմությունը, սրտխառնոցը, ցանը, գլխի եւ գոտկատեղի ցավերը: Տենդի հեմորագիկ տարբերակն ուղեկցվում է ներքին ուժեղ արյունահոսություններով, որոնք առաջացնում են արյունատար անոթների կոլապս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս