«Կարող եք ջրի վարձի մասին էլ հարցնել». Արարատ Միրզոյանը զայրացավ ապառիկների մասին հարցից
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահից հետաքրքրվեցին՝ իր ապառիկները մուծե՞լ է:
Հարցը զայրացրեց ԱԺ նախագահին, և նա լրագրողին ասաց. «Այսինքն՝ դա ի՞նչ տափակ հարց է, ես իմ ապառիկները շարունակում եմ մուծել»:
Դիտարկմանը՝ հենց ինքն է ԱԺ ամբիոնից հայտարարել, որ ապառիկ է վճարում, Արարատ Միրզոյանը նշեց, թե լրագրողը լավ չի հիշում.
«Լավ չեք հիշում, սա ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալիզմ է, բացեք և նայեք, որ ես ասել եմ, որ մոռացել էի, որ մեքենայի տուգանքը մուծեի, դրա համար էլ հաշվիս վրա կալանք է դրվել: Բազմաթիվ քաղաքացիներ մուծում են ապառիկ, այդ թվում՝ ՀՀ քաղաքացի Արարատ Միրզոյանը: Նույն հաճույքով կարող եք ջրի վարձի մասին էլ հարցնել»։
Հիշեցնենք, որ նախորդ տարի մայիսին ԱԺ նախագահը խորհրդարանում հայտարարեց, որ փորձել է ապառիկ պայմաններով հեռուստացույց գնել, սակայն չի հաջողվել, որովհետև պարզվել է, որ ԴԱՀԿ ծառայությունն իր հաշիվը կալանքի տակ է դրել։