Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս:
Փաշինյանն ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեց արտադրամասում, ծանոթացավ հավաքվող արտադրանքին:
Նիկոլ Փաշինյանը շրջայցի ընթացքում զրուցեց նաև արտադրամասի աշխատակիցների հետ:
«Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամասում վարչապետին ուղեկցում է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։



