«Եթե բանակցային գործընթացն առարկայական չլինի, չենք մասնակցի դրան». Ալիևը ԵԱՀԿ ՄԽ-ին քննադատել է «պասիվության» համար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք լրատվականներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, գրում է turan.az կայքը:

Իր խոսքում Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանն առ այն, որ «Ղարաբաղը Հայաստան է»: Այդ հայտարարությունը տապալում է բանակցությունները և դրանք անիմաստ դարձնում: Այսօր կարգավորման բանակցություններ փաստացիորեն չկան, Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների տեսակոնֆերանսներից էլ ոչ մի օգուտ չկա: Դա զուտ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության իմիտացիա է: Եթե բանակցությունները առարկայական չլինեն, մենք չենք մասնակցի դրանց»,-ասել է Ադրբեջանի նախագահը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031