«Ճգնաժամն իշխանությունների ուղեղում է». Հայկ Մամիջանյան
Այսօր կառավարության շենքի դիմաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպել էին «Չեք կարողանալու կոծկեք» խորագրով ֆլեշմոբ, որի ժամանակ կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ մաքսանենգ ճանապարհով Հայաստանից դեպի Վորոնեժ արտահանած ծխախոտի թեմային:
Լրագրողները Մամիջանյանից հետաքրքրվեցին նաև Սահմանադրական դատարանի շուրջ տեղի ունեցող գործընթացներից և այսօր տիրող իրավիճակից, մասնավորապես իշխանությունները նշում էին, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, և Սահմանադրական փոփոխություններով լուծվեց այս ճգնաժամը:
«Ճգնաժամն իշխանությունների ուղեղում է: Եթե ավելի մանրամասն պատասխանեմ, թող բացեն, նայեն ցանկացած հարցումների արդյունք, որտեղ ՍԴ-ն ունի 40-50 տոկոս աջակցություն, այդ թիվը շատ բարձր էր մնացած պետական կառույցների նկատմամբ: ՍԴ-ն պետական ինստիտուտ է, որը գործում է, աշխատում էր ժամացույցի պես, որը կայացրել է բազմաթիվ որոշումներ, որոնք բխում էին ՀՀ Սահմանադրությունից, և այն ճգնաժամը, որն իշխանության որոշ ներկայացուցիչներ գեներացրել են իրենց ուղեղում, թող իրենք էլ իրենց ուղեղում լուծեն: ՀՀ-ում Սահմանադրական ճգնաժամ չկա»,- պատասխանեց Մամիջանյանը:
Նարեկ Խաչատրյան



