Բաժիններ՝

Քարդաշյանը հայաստանյան փոքր բիզնեսին աջակցելու կոչ է արել

Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կոչ է անում միանալ Հայաստանի աջակցության հիմնադրամի դրամահավաքին՝ օգնելու Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով տուժած փոքր բիզնեսին: Հեռուստաաստղն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հայաստանի աջակցության հիմնադրամը նախաձեռնել է դրամահավաք`օգնելու COVID-19- ի արդյունքում տուժած փոքր բիզնեսին: Ֆինանսական օգնությունը միշտ չէ, որ հասանելի է և շատ փոքր, ընտանեկան բիզնեսները հայտնել են, որ ստիպված են եղել արտադրությունը մինչև 90 տոկոսով կրճատել՝ ի հավելումն աշխատակիցների կրճատման»,-նշել է Քարդաշյանը:

Նա կոչ է արել մտածել նվիրատվության մասին՝ օգնելու բիզնեսին:

Հեռուստաաստղը օգտագործել է նաև #SupportArmenia հեշթեգը:

https://www.facebook.com/KimKardashian/posts/10163794303655613

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031