««Եկեղեցի, ընտանիք, բանակ, սաղ ռադ արեք» արժեքի տեր մարդիկ, կլինի՞ հավաքվեք ոտ-ոտ գնաք, ասենք, Նախիջևանը ազատագրեք». Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես՝ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացիս, ընտանիքի կին և մայր, ՀԱԵ հետևորդ, գիտությունների թեկնածու, դոցենտ անընդհատ ստիպված եմ ապացուցել, որ ես խավարամիտ չեմ, որ իմ կրած արժեքները արխայիկ չեն, որ նորմալ ա հարգել ազգային արժեքները, ավանդույթները, մշակույթը, պատմությունը։ Ավելին, ես չեմ հանդիպել կոսմոպոլիտ կամ գլոբալիստական ինչ-որ արժեքներ կրողի, որը ինձանից զարգացած լինի կամ լայն աշխարհընկալում ունենա։ Էդ «եկեղեցի, ընտանիք, բանակ, սաղ ռադ արեք» արժեքի տեր մարդիկ, կլինի՞ հավաքվեք ոտ-ոտ գնաք ասենք Նախիջևանը ազատագրեք ու մնաք էդտեղ ձեր երազած պետությունը կառուցեք, մենք կողքից նայենք, ձեր համար ուրախանանք հեռվից»: