ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հոնկոնգի պատճառով Չինաստանի դեմ պատժամիջոցներին
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը միաձայն հավանություն է ֆայն օրինագծին, որը ՉԺՀ-ի նկատմամբ պատժամիջոցներ է նախատեսում Հոնկոնգի անվտանգության մասին օրենքի ընդունման կապակցությամբ: Այդ մասին հաղորդել է Hill հրատարակությունը: Նրա խոսքով՝ հուլիսի 2-ին հավանության արժանացած օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում այն բանկերի նկատմամբ, որոնք գործեր են վարում նշված օրենքի ընդունման հետ կապված չինացի պաշտոնյաների հետ:
Այժմ օրինագիծն ուղարկվում են Սենատ, որտեղ ավելի վաղ ընդունվել էր համանման փաստաթուղթը, իսկ ավելի ուշ այն ստորագրման համար կներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփին: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ավելի վաղ հայտարարել էր, որ Պեկինի կողմից ընդունված օրենքը նշել է «մեկ երկիր-երկու համակարգ» սկզբունքի մահը, եւ կոչ արել Չինաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել Մագնիտսկու օրենքի համաձայն, որը պատժամիջոցներ է նախատեսում օտարերկրյա այն պաշտոնյաների նկատմամբ, որոնց ԱՄՆ-ը պատասխանատու է համարում կոռուպցիայի կամ մարդու իրավունքների խախտման համար: ՉԺՀ-ի նախագահ Սն Ցզինպինը հրամանագիր է ստորագրել հունիսի 30-ից Հոնկոնգի ազգային անվտանգության պաշտպանության մասին օրենքն ուժի մեջ մտնելու մասին:
Ավելի վաղ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեն (ԺՆՀԺ ՄԿ) հավանություն էր տվել օրենքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: