«Արարատ Միրզոյանի մասին հոդվածները հիմնականում բացասական են». Մեդիա Պաշտպան
2020թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 446 հոդված, որոնցից 122-ը եղել է բացասական, 5-ը՝ դրական, 319-ը՝ չեզոք։
Էդիկ Անդրեասյանն իր վերլուծականում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, գրել է. «Փաշինյանն այս պահին պարկի մեջ է հայտնվել: Դա օրենքներից գործված մի պարկ է, որ նրան թույլ չի տալու այլեւս դուրս գալ: Հստակ ժամկետներ չկան, թե դեռ որքան նա կմնա այդ պարկում, բայց հստակ է, որ մինչեւ հրաժարական չտա, նրան այդ պարկից դուրս թողնող չի լինելու: Փաշինյանը կարող է սուտ մեղա գալ, մարդ մեջ գցել, որ ազատեն, Արարատ Միրզոյանին օգնության կանչել՝ վերջապես, բայց դա ելք չէ: Պարկն այնքան մեծ է, որ Արարատ Միրզոյանը չէ, մի ամբողջ ֆրակցիա էլ, եթե ոչ երկուսը, կտեղավորվեն նրա մեջ: Չէ, սա իսկապես վերջն է: Ինչքա՞ն կարելի է սուտ ասելով գլորվել՝ ֆռռցնել, խաբել, քցել, քանդել, վարի տալ, վախեցնել, թքոտել, մրոտել»։
Արմեն Սարգսյանն, ըստ մամուլի, հրաժարվել է ստորագրել ՍԴ մասին ԱԺ օրենքը. «Արմեն Սարգսյանի կողմից կատարված արարքի հետևանքով խարխլվել են հեղափոխության պայծառ գաղափարները, մի շարք պատգամավորներ հասկացել են, որ դատվելու են առանց նախագահի, իսկ Արարատ Միրզոյանին վերագրվելիք արարքներին ապագայում ավելանալու է ևս մեկ ստորագրության դրվագ։ Արմեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ամեն գիշեր 01.00-ին արթնացնելն ու փաթեթ առաջարկելը»։
Մամուլն, անդրադառնալով ՍԴ֊ի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, գրել է.
«Շաբաթ օրով, ԱԺ անխոնջ նախագահ Արարատ Միրզոյանը անսպասելի հայտարարություն տարածեց, որ ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը համաձայնվել է լինել ՍԴ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար։ Տառացիորեն երկու ժամ հետո, նույն Աշոտ Խաչատրյանը հերքեց այս հայտարարությունը, պնդելով, որ այդ ամենը կարող է տեղի ունենալ միայն իրավական գործընթացի արդյունքում, ոչ թե Արարատ Միրզոյանի բանավոր հայտարարությամբ»։
Արարատ Միրզոյանի անձի շուրջ հիմնականում բացասական հոդվածները ձևավորվել են ԱԺ ՍԴ մասին ընդունված օրենքից հետո։ Հասարաքաղաքական շատ գործիչներ և իրավաբաններ նշում են, որ Արարատ Միրզոյանի գործողություններում քրեական տարրեր կան և ԱԺ նախագահը պետք է պատասխանատվության ենթարկվի։
Արարատ Միրզոյանի մասին հոդվածները հիմնականում բացասական են___________________________________________2020թ-ի հունիսի…
Gepostet von Media Advocate/ Մեդիա Պաշտպան am Mittwoch, 1. Juli 2020