«Ժողովուրդ ջան, շատ ծանր իրավիճակ է երկրում». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․

«Ժողովուրդ ջան,առանց չափազանցնելու շատ ծանր իրավիճակ է երկրում։ Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում, ամեն օր կրճատվում են աշխատատեղեր, տուրիստական և հարակից սպասարկման ոլորտները մահացել է, մանր և միջին բիզնեսը աստիճանաբար հանգչում է, լարվում են հարաբերությունները դաշնակից պետությունների հետ, Թուրքիան օրեցօր ավելացնում է հակահայկական քայլերը իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ, Ադրբեջանն ակնհայտ պատրաստվում է հարձակման (այս թեմայի շուրջ առանձին կզրուցենք),Սահմանադրությունը այլևս ինչ-որ անհասկանալի հակաիրավական «թուղթ է», կորոնավիրուսի դեմ պայքարը փաստացի տապալված է …և այլն…և այլն…և այլն։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ արտակարգ դրությունը ուղղակի փրկություն է իշխանության համար,քանզի թույլ է տալիս շատ կտրուկ սահմանափակել մարդկանց հանրային բողոքն արտահայտելու աստիճանը, մյուս կողմից` իշխանությունները չեն դադարում պոպուլիստական, դեմագոգիկ, լկտի և ագրեսիվ իրավական և տեղեկատվական արշավը ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության հանդեպ (խոսքը, բնականաբար, ԲՀԿ ի մասին է) և առ հասարակ բոլորի հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել երկրում տիրող խայտառակ իրավիճակի մասին։

Հիմա հարց. իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետևանքներ են սպասվում երկրում… թե՞ թքած ունենալով մարդկանց վրա` համառորեն գլորում են երկիրը դեպի անդունդ»։

Ժողովուրդ ջան,առանց չափազանցնելու շատ ծանր իրավիճակ է երկրում։Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական …

Gepostet von Arman Abovyan am Mittwoch, 1. Juli 2020

Տեսանյութեր

Լրահոս