Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը․ Մանե Գևորգյան
Ֆրանսիայի նախագահի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Էմանուել Մակրոնը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
«Չէի ցանկանա անդրադառնալ այս հարցին, բայց մի շարք լրատվամիջոցներ, մեծ հաշվով պարբերաբար չունենալով ծանրակշիռ բովանդակություն,
շարունակում են դիմել մանիպուլյացիոն քայլերի: Ֆրանսիայի նախագահի՝ վարչապետին ուղղված հեռագրում ձեռագրով կատարված լրացումներն արել է անձամբ նախագահ Մակրոնը, ինչն ընդունված պրակտիկա է հեռագրեր հղելիս:
Cher Nikol լրացումը նախագահի կողմից խոսում է երկու երկրների առաջնորդների ջերմ և ընկերական հարաբերությունների մասին:
Ի լրումն տեղկացնեմ, որ հեռագրի թարգմանությունը նույնպես տրամադրվել է ֆրանսիական կողմից:
Խորհուրդ կտամ զերծ մնալ բովանդակությունից զուրկ շահարկումներից և գործել համագործակցային եւ պրոֆեսիոնալ դաշտում»,- նշեց Գևորգյանը: