Հենրիխ Մխիթարյանը կմնա Հռոմում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն իր ֆուտբոլային կարիերան կշարունակի Հռոմի «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Այս մասին քիչ առաջ նա տեղեկացրեց իր ֆեյսբուքյան էջում։

«Ես շատ գոհ եմ, որ վերջապես մենք եկանք համաձայնության, ու ես կավարտեմ այս մրցաշրջանը այստեղ»,-գրել է Մխիթարյանը` հավելելով, որ հնարավորություն կա հաջորդ մրցաշրջանում նույնպես Հռոմում մնալու։ Մխիթարյանը նշել է, որ երջանիկ է այստեղ ու պատրաստ նոր նվաճումների։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ է և Հռոմում հանդես է գալիս վարձավճարով։

Պատրաստեց 168.am-ը։

Տեսանյութեր

Լրահոս