Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահին

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել հայ-գերմանական հարաբերությունների ներկա մակարդակը` նշելով, որ Գերմանիայի հետ քաղաքական երկխոսությունը կարևորվում է ինչպես երկկողմ, այնպես էլ  բազմակողմ ձևաչափերով: Աբրահամյանն ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, փոխայցելությունների, շփումների, պատգամավորական բարեկամական խմբերի գործունեության  ակտիվացման անհրաժեշտությունը:

Բունդեսթագի փոխնախագահը նույնպես կարևորել է միջխորհրդարանական գործակցության զարգացման անհրաժեշտությունը` շեշտելով, որ Գերմանիայի խորհրդարանը  մեծապես շահագրգիռ է խորացնել և ամրապնդել Հայաստանի  խորհրդարանի հետ փոխգործակցությունը: Նա կարևոր է համարել ուղիղ շփումների ակտիվացումը, որպեսզի գերմանացի պատգամավորների մոտ Հայաստանի և տարածաշրջանի խնդիրների մասին ճիշտ  պատկերացումներ ձևավորվեն:

Երկուստեք կարևորվել է Բունդեսթագի կողմից հովանավորվող Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ ծրագիրը և դրա շարունակականությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, քննարկվել են  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Տեսանյութեր

Լրահոս