Լոլիկների մարինացման ամենապարզ և արագ տարբերակը
Բաղադրիչներ
1. Լոլիկ – 1 կգ
2. Աղ – 1 ճ/գ
3. Շաքարավազ – 1 թ/գ
4. Սամիթ
5. Սխտոր – 1-2 պճեղ
Պատրաստման եղանակը
1. Լոլիկները լվանալ, լցնել տոպրակի մեջ:
2. Սխտորը մաքրել, մանրացնել և ավելացնել լոլիկներին:
3. Կանաչին նույնպես մանրացնել:
4. Ավելացնել աղ և շաքարավազ: Տոպրակները կապել և լավ թափահարել լոլիկները:
5. Դնել ևս մեկ տոպրակի մեջ և թողնել տաք վայրում, ժամանակ առ ժամանակ թափահարել:
Երկու օր անց կարելի է համտեսել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը