«Անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու և լռեցնելու փորձերը իրենց հիվանդագին և հոգեկան տվայտանքների շրջանակներում անհույս են և անբարո»․ Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։

Շուրջ երկու տարի տեւող այս գործընթացը բացառապես քաղաքական է ու անհիմն (օպերացիայի շրջանակներում ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա)։

Անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու եւ լռեցնելու փորձերը իրենց հիվանդագին եւ հոգեկան տվայտանքների շրջանակներում անհույս են եւ անբարո։

Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ, քանզի ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել «երկրի լեղապարկի քար»։

Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ համերաշխության, հավատի եւ սատարման համար»։

Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։Շուրջ երկու տարի տեւող այս…

Gepostet von Armen Ashotyan am Freitag, 19. Juni 2020

Տեսանյութեր

Լրահոս