Քաղաքական գործարք. Արթուր Ալեքսանյանը Գյումրիի քաղաքապե՞տ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ, օրերս որոշում է կայացվել, որ Գյումրու քաղաքապետի թեկնածու 2021-ին առաջադրեն գյումրեցի ըմբշամարտիկ, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին («Սպիտակ արջ»)։ Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ նրան հյուրընկալել են կառավարությունում եւ հայտնել այդ մտադրության մասին։
Նաեւ խոստացել են առաջիկայում ըմբշամարտիկի անունով մարզադպրոց բացել։ Համաձայնե՞լ է արդյոք մարզիկը առաջարկին, հայտնի չէ, երեկ նրա հետ կապ հաստատել էլ չհաջողվեց։ Բայց այս առաջարկը քաղաքական գործարք է հիշեցնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: